«Դավիթ Բեկ» ֆիլմի վերլուծություն

Նախագծային ուսուցման շաբաթվա ընթացքում՝ նոյեմբերի 13-ին և 15-ին, պատմության դասաժամին դիտում էինք «Դավիթ Բեկ» ֆիլմը: Ֆիլմը պատմում էր Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի առաջնորդությամբ Սյունիքի ազգային-ազատագրական պայքարի մասին (18-րդ դար)։Թե ինչպես է Մխիթարը հեռանում Դավիթ Բեկից, երբ առաջանում են տարաձայնություններ։ Քանի որ Մխիթարն ուզում էր կռվով ամեն ինչ լուծել, իսկ Դավիթ Բեկը փորձում էր բանակցել։
Եվ Բեկն այդպես ապշահար մնաց։ Քանի որ նա չէր հասկանում մի՞թե դա էր կարևոր, թե որ այդ ահեղ վտանգի նախորեին նրանք միավորվեին։ Նա զարմանում էր ինչպես կարող է Մխիթարը հեռանալ, երբ Բեկը նրան ամեն ինչ տվել էր՝ անգամ իր քրոջն էր կնության տվել։

Պետրոս Մեծի հայերին օգնելու վճիռը հասել էր նաև Օսմանյան կայսրությանը և նրանք 60․000-անոց զորքով շարժվում էին դեպի Հայաստան։ Իսկ Ռուսաստանն իր թշնամիներն ուներ և չէր կարողանում դեռ օգնել հայերին։ Նրանք շատ հեռու էին։ Դավիթ Բեկն էլ հավաքել էր մելիքներին և այդ հարցն էր քննարկում։ Մելիքներից մեկն էլ ասում էր, որ այդքան հեռու դաշնակիցն ում է հարկավոր։ Բայց Բեկն ասում էր, որ Ռուսից մոտ բարեկամ չկա և, որ փրկությունն այնտեղից է գալու։ Սակայն Բեկին հայտնեցին, որ Պետրոս Մեծը վախճանվել է։

Մովսես Աբեղան պահանջում էր Սաթենիկից Մխիթարի ոտքերն ընկնել և խնրդել նրան միանալ Բեկի զորքերին։ Սաթենիկը հասկանում էր, որ Մխիթարը միայն Գոհարին՝  Սպարապետի սիրուհուն կարող է լսել այդիսկ պատճառով գնաց նրա մոտ և խնդրեց խոսել Մխիթարի հետ։ Գոհարը գնաց Մխիթարի մոտ, զայրացրեց նրան՝ անվանելով դավաճան։ Իսկ հետո աղաչեց գնալ Բեկի մոտ։

Օսմանյան կայսրության զորքը բավականին մեծ էր։ Նուբարն ասաց կմեռնենք, բայց ծնկի չենք գա։ Իսկ Բեկն ասաց ավելի լավ է չմեռնենք, իսկ եթե մեռնենք ամեն մեկս մեր հետ պետք է տանենք 5-6 թշնամի՝ ուրիշ ելք չկա։
Բեկին միացավ նաև Աբեղան իր աշակերտների հետ։ Նա ասում էր, որ մայր հողը թանկ է դպրության լույսից և որ պետք չէ իրեն խնայել։
Բոլորն ասում էին, որ Դավիթ Բեկը նահանջի հրաման տա, քանի որ օսմանցիների զորքը շատ մեծ էր և նրանք արդեն չէին կարողանում մարտնչել, բազում կորուստներ ունեին։ Բայց վերջին պահին Բեկին է միանում Մխիթարի զորքը։ Նրանք օգնում են ետ մղել թշնամուն, սակայն Դավիթ Բեկը վիրավորվում է։

Ամբողջ հայ ժողովուրդը կանգնած աղոթում էր Դավիթ Բեկի համար, իսկ Մխիթարը ՝ ներողություն  խնդրում։ Բայց Բեկը գիտեր, որ Մխիթարը վերադառնալու է և ասում էր, որ գուցե նա է մեղավոր այդ ամենի մեջ։ Հաշված ժամեր էին մնացել Բեկին։ Նա իր մոտ կանչեց մելիքներին և ասաց իր վերջին խոսքերը․

-Ականջ չդնեք ցանցառամիտներին, որոնք կփորձեն ձեզ մոլորեցնել։ Պի՛նդ բռնեք Ռուսիայից՝ նա է լուսաբեր աստղը մեր ազգի։ Ժամը կհնչի և մենք կլինենք միասնաբար, մեջք մեջքի տված և հային էլ չի կեղեքի դարավոր կսկիծը։

Դավիթ Բեկը վախճանվեց։ Հայ ժողովուրդը ծնկի իջավ և սկսեց ողբալ։

Այսպիսով ֆիլմն ավարտվեց։ Այն ինձ դուր եկավ, քանի որ մեծ ներդրում ունեցավ իմ հիշողության մեջ ավելի պատկերավոր և լավ պահպանելու համար այս տեղեկություններն ու մանրամասները կապված Դավիթ Բեկի և Սյունիքի ազգային-ազատագրական պայքարի հետ։ Ինչպես շատերին այնպես էլ ինձ ֆիլմի մեջ ամենաշատը դուր եկավ Դավիթ Բեկի այդ խիզախ կերպարը։ Թե ինչպես էր նա նվիրված իր ժողովրդին, մայր հողին և ինչպես էր ժողովուրդը նրան նվիրված։ Ինչքան սեր և ուժ կար նրանց միջև։ Հատկապես վերջին՝ նրա վախճանի տեսարանը շատ հուզիչ էր։ Ի դեպ ցանկանում են նշել, որ ֆիլմում խաղում էին բավականին ճանաչված դերասաններ։

  • Արմեն Ջիգարխանյան – Մխիթար Սպարապետ
  • Էդիշեր Մաղալաշվիլի – Դավիթ Բեկ
  • Լաուրա Գևորգյան – Սաթենիկ
  • Սոս Սարգսյան – Մովսես
  • Խորեն Աբրահամյան – Տեր Ավետիս
  • Ալլա Թումանյան– Գոհար 

One thought on “«Դավիթ Բեկ» ֆիլմի վերլուծություն

Leave a comment