Իմ հաճելի հունվարը

Հունվարյան ճամբարի յուրահատկություններից մեկն այն էր, որ այն սովորական երկու շաբաթի փոխարեն տևեց երեք շաբաթ։ Մենք նաև հնարավորություն ունեինք ընտրելու ցանկացած նախագիծ և մասնակցել դրան։

Մասնակցել եմ «Պատանեկան ամսագրեր»-ի գործունեությունն ամփոփող  կլոր սեղանին։ Ի դեպ այդ կլոր սեղանից հետո բազում փոփոխություններ են տեղի ունեցել։ Մեր ամսագրերը  վերամիավորվել են և  դարձել  ՝ «Լապտեր»։ Կարծում եմ այս ամսագրի լապտերը միշտ վառած պահելու համար մեզ հարկավոր է պատանեկան ամսագրերի ակումբ-միջավայր, որի մասին հենց խոսվեց այդ կլոր սեղանի ժամանակ։ Միասին կարող ենք հավաքվել, քննարկումներ կազմակերպել։ Սպասեք նորությունների:
Ընկեր Նելիի հետ շարունակեցինք մեր նորաստեղծ երգչախմբի գործունեությունը, որը դեռ սկսել էինք ամանորյա տոների ժամանակ։ Այս տարի նույնպես, նախորդ տարիների նման ունեցանք օտարերկրյա հյուրեր, որոնց հետ ուսումնական պարապմունքներ էինք անցկացնում։ Երկու չինացի աղջիկներ, որոնք դարձան մեր երգչախմբի մասնիկը՝ մեզ հետ հավասար երգելով հայերեն։ Դե մենք էլ չէինք զիջում նրանց մեր չինարեն երգեցողությամբ։  Իսկ Ահմեդի հետ ՝ թուրքական ժողովդրական պար սովորեցինք։  Արդյունքներն էլ  ներկայացրեցինք մեդիաուրբաթին։ Չնայած որ, այս տարվա հյուրերի հետ այդպես չհասցրեցի մտերմանալ, ինչպես նախորդ տարի Քելվինի և մյուսների հետ, բայց միևնույնն է նրանց ներկայությունն իր դրական ազդեցությունն ունեցավ մեր ճամբարային առօրյայում։
Ընկեր Սիլվայի խմբում այս ճամբարային օրերի ընթացքում թարգմանում էինք Վիլյամ Սարոյանի պատմվածքներից և բացի դրանից հասցրեցինք նաև ճամփորդել։ Կարծում եմ ամենահիշարժան օրերից մեկն էր։ Գնացել էինք ձմեռային այգի։ Շատերը սահել գիտեին, այդ թվում նաև ես։ Իսկ մյուսներն էլ կամաց-կամաց սովորում էին։ Գրեթե բոլորս առաջին անգամ էինք այցելում այնտեղ։ Ամբողջ սահադաշտում միայն Սեբաստացիներ էին։ Միջին դպրոցը նույնպես մեզ հետ էր։ Իդեպ, ես վաղուց սահնակով չէի սահել։ Մի քանի օր առաջ ասես հայտնվել էի մանկության գրկում։ Մարմնամարզության ժամին ես տաս տարի առաջվա նույն ոգևորությամբ՝ բղավելով և գուցե փոքր ինչ վախեցած փորձում էի սահել Նոր Դպրոցի բարձունքներից։
Մասնակցել եմ գուցե այս 2016 թվականին ինձ համար ամենալավ հիշողություններ պարգևած կլոր սեղանին։ Թեման՝ « Ռազմամարզական ճամբարն» էր։ Այն հնարավորություն տվեց ինձ ինչ-որ չափով նորից վերապրել այդ բոլոր պահերը։ Քանի որ ես նյութ էի պատրաստել այդ թեմայի հետ կապված՝ հավաքելով այնտեղ իմ գտած մեր ամենատարբեր լուսանկարներն ու  տեսահոլովակները։ Ինչպես նաև համառոտ պատմեցի այդ ամենի մասին։ Եվ այս Սեբաստացիական ջերմ միջավայրը դարձրեց իմ հունվարը հաճելի։ Շնորհակալ եմ։

Leave a comment